▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստադիտողը ինձ դեռ կտեսնի «Բախտաբեր»-ի Դավիթի կերպարում. Սոս Ջանիբեկյան

Life.panorama.am-ը գրում է. Արդեն տևական ժամանակ է, ինչ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվում է «Բախտաբեր» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր դերակատարներից մեկին՝ Դավիթին, մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը: Սակայն արդեն մի քանի սերիա է, ինչ հեռուստադիտողը նրան չի տեսնում այս հեռուստասերիալում. ըստ սցենարի՝ Սոս Ջանիբեկյանի մարմնավորած կերպարը իբրև թե մահացել է: Փորձեցինք կապ հաստատել դերասանի հետ՝ պարզելու, թե ինչու դերասանը չի մասնակցում հեռուստասերիալի նկարահանումներին և արդյոք հեռուստադիտողը նրան այլևս չի տեսնի «Բախտաբեր»-ի շրջանակներում:… «Ես «Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվել եմ և կնկարահանվեմ այնքան, ինչքան ժամանակս կբավականացնի, որովհետև այս ընթացքում շատ մեծ նախագծերում մասնակցության հրավերներ ունեմ: Ամեն դեպքում, հեռուստադիտողը ինձ դեռ կտեսնի «Բախտաբեր»-ի Դավիթի կերպարում»,-նշեց Սոս Ջանիբեկյանը: Իսկ հարցին, թե այս ընթացքում չնկարահանվելը նախապես գրված սցենարական լուծումների, թե կողմնակի առաջացած այլ գործերի հետևանքն է, պատասխանեց. «Այդ հարցին ես իրավունք չունեմ պատասխանել, քանի որ դա ֆիլմի պրոդյուսերի և սցենարիստի հարցն է»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее