▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոսի անունով տղա ծնվեց

Հերոս Գեւորգը հետնորդ ունի: Գյումրու ծննդատանն այսօր լույս աշխարհ եկած երկվորյակներից մեկին գյումրեցի Մկրտչյանները կոչել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գեւորգ Վարդանյանի անվամբ: Գեւորգը ծնվել էր Ռուսաստանի Դաշնությունում: Ինքնակամ վերադարձել էր հայրենիք ու մեկնել ծառայության: Նա թշնամու գնդակից ընկավ Թալիշում: Փոքրիկների ծնողներն անձամբ Գեւորգին չեն ճանաչել, սակայն հպարտանում են նրա սխրանքով: Երեխաները չորս քույր ունեն: Հայրն իր երազանքը կատարված է համարում` տղաներ է ունեցել հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար: Նորածիններին են այցելել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ներկայացուցիչները, աչքալուսանք տվել ծնողներին, մանկասայլակ ու այլ նվերներ հանձնել:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее