Ուշագրավ դեպք է գրանցվել Կարսում...Ֆուտբոլային հանդիպման ժամանակ թիմերից մեկի երկրպագում HERO գրառմամբ շապիկով է ներկայացել մարզադաշտ,որը գրավել է տեղի ոստիկանների ուշադրությունը...Ոստիկանները բերման են ենթարկել ֆուտբոլային երկրպագուին,որն ի դեպ,պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի է և կարճատև զրույցից հետո որոշում են ընդունել վտարել ադրբեջանցուն Թուրքիայից...
HERO բառի նկատմամբ Թուրքիայում ուշադրությունը մեծացավ անցյալ տարվա անհաջող հեղաշրջման կազմակերպիչների և մասնակիցների դեմ առաջին դատական նիստից հետո,որը սկսվել է վերջերս...Մեղադրվողներից մեկի HERO գրառմամբ շապիկը կասկածելի էր թվացել իրավապահներին,որոնք այն վերծանել էին որպես Hoca Efendi Razi Olsun...(Ե՛վ թող վարպետը գոհ լինի...)...Իսկ "վարպետ"-ի տակ ի նակտի ունեն ԱՄՆ-ում բնակվող հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին,որին Էրդողանի վարչակարգը մեղադրում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ...
Այսինքն,Թուրքիայում ոչ պաշտոնապես,բայց արգելված է HERO բառը,որի համար մարդկանց կարող են բանտարկել կամ վտարել երկրից...
Հիշեցնեմ,որ մի քանի օր առաջ Թուրքիայի օրենսդիր մարմինը օրենք ընդունեց,որի համաձայն Թուրքական խորհրդարանի շենքում արգելվում է արտաբերել "Քրդստան","քրդաբնակ վիլայեթներ" և "Հայոց ցեղասպանություն" արտահայտությունները...
Հ.Գ.19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ը բացի "Հայաստան"-ից արգելում էր օգտագործել H20-ն՝ջրի քիմիական ֆորմուլան...Տխրահռչակ սուլթանը մտածում էր,որ H20-ն օգտագործողները ակնարկում էին,որ նա ոչնչություն է՝ԶՐՈ...
HERO՝ հերոս բառը Թուրքիայում արգելված է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


