Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել, որում ասվում է` Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-11-րդ կետերը՝ վարչապետը Հրանտ Աբաջյանին նշանակել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով։ Տեղեկացնենք, որ Հրանտ Աբաջյանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է: Վերջինս սովորել է ՉԺՀ-ում:
Նշենք, որ Հրանտ Աբաջյանը Հերմիեն Նաղդալյանի որդին է առաջին ամուսնուց. ԱԺ փոխնախագահն ու նրա ամուսինը՝ Կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանն ունեն համատեղ զավակ, իսկ ընտանիքի երրորդ զավակը՝ Դավիթ Բեգլարյանի որդին է՝ նախկին ամուսնությունից:



