armtimes.com-ը գրում է. Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանը նախորդ տարի 490 միլիոն դրամով վաճառել է մի ընկերությունում իրեն պատկանող բաժնեմասը: Այս գործարքի մասին տեղեկանում ենք Հերմինե Նաղդալյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից:
Նախորդ տարվա սկզբում նա ունեցել է 32 միլիոն դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 830 հազար դրամ եւ 30 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականին ԱԺ փոխնախագահը եկամուտ է ստացել աշխատավարձից՝ մոտ 9 միլիոն դրամ, շահաբաժնից՝ 387 միլիոն դրամ, 490 հազար դրամ էլ՝ օտարած բաժնեմասից, իսկ 27 միլիոն դրամը՝ այլ աղբյուրներից է գոյացել:
Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, նախորդ տարի 13 միլիոն դրամ փոխառություն է տվել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


