▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեքիաթները, թե Ալիևը խափանում է դելիմիտացիան և դեմարկացիան, ՀՀ իշխանությունների կողմից մտածված քայլ է. Արման Աբովյան

 ԲՀԿ-ական Արման Աբովյանի գրառումը.

http://asekose.am/filemanager/uploads/Arman_Abovyan.jpg

«Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգությունը, Երասխում առկա լարվածությունը և Սյունիքում ենթադրյալ սրացումը ապացուցում են ներքոհիշյալ երկու հիմնական թեզերը: Բայց մինչ հերթական ռազմական լարվածության պատճառներին և հետևանքներին անցնելը, անհրաժեշտ է անհապաղ վերապահում անել, որ այս իրավիճակը զարգացել է բացառապես փաշինյանական իշխանությունների կողմից աշխարհաքաղաքական իրողությունների անտեղյակության և իրավիճակը կանխատեսելու անկարողության պատճառով: Զառանցանքը, թե փաշինյանական կառավարությունը բերեց «խաղաղության և բարգավաճման» դարաշրջան, կոտրվում է հայկական տարածքների օկուպացիայի, Հայաստանի գնդակոծման, թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից ՀՀ քաղաքացիների հափշտակման և առևանգման, հայ զինվորականների սպանության առաջ: Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է և սա փաստ է, որն, ի դեպ, ամենամեծ սպառնալիքն է:

Այսպիսով․ 1․ Ադրբեջանը միտումնավոր հրահրում է ռազմական լարվածություն՝ դրանով ճանապարհ հարթելով ոչ միայն հնամենի հայկական տարածքների օկուպացիան օրինականացնելու համար, այլև հրահրելու ռազմական բախում, ինչը ինդուլգենցիա կհանդիսանա նրանց Հայաստանի տարածքի հետագա ներխուժման համար:

2․ Ալիևը բոլոր հնարավոր ձևերով շտապեցնում է փաշինյանական իշխանություններին անհապաղ սկսել աշխատանքը սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ՝ այդպիսով փորձելով իրավաբանորեն օրինականացնել իրենց կողմից Հայաստանի օկուպացված տարածքները և հասնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի կամավոր փոխանցմանը Ադրբեջանին: Ի դեպ, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը ոչ միայն Հայաստանի մասնատումն է, այլ նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի օրինականացումը: Այնպես որ սադրանքները կշարունակվեն:

Ի դեպ, Հայաստանի իշխանությունների բոլոր հեքիաթները, թե իբր Ալիևը խափանում է դելիմիտացիան և դեմարկացիան, կրկին ՀՀ իշխանությունների կողմից շատ մտածված քայլ է, ովքեր կրկին ինքնասպան «դելիմիտացիայի և դեմարկացիայի» իրենց համաձայնությունը կներկայացնեն որպես «հաղթանակ»: Բայց եթե դելիմիտացիա սկսվի, այդ դեպքում միայն ադրբեջանա-թուրքական կողմը կհաղթի: Եզրակացությունները թողնում եմ ձեզ: Այո՛, կարծում եմ՝ առայժմ ամեն ինչ ձեզ մոտ կարգին է, քանի դեռ թուրքը կացինը ձեռքին չի մտել ձեր ննջասենյակ:

Ապագա կա՛... վայելեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее