
Armsport.am-ը գրում է, որ  Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր Երեւանից  ուղեւորվեց Գերմանիա, որտեղ պատրաստվում է պայմանագիր կնքել Դորտմունդի  «Բորուսիայի» հետ: Armsport.am-ի թղթակիցը Հենրիխին նկատել է Երեւան-Վիեննա  չվերթից առաջ:
 
 Մխիթարյանը բավական բարձր տրամադրություն է ունեցել, շփվել է բազմաթիվ  ֆուտբոլասերների հետ, ինքնագրեր բաժանել եւ լուսանկարվել: Armsport.am-ի  հետ զրույցում Հենրիխը հաստատել է, որ մեկնում է Գերմանիա, սակայն  մեկնաբանություններ ֆուտբոլիստը կտա ավելի ուշ:
 
 Ըստ գերմանական մամուլի, Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Բորուսիան» «Շախտյորին» վճարելու է 27մլն եվրո:
      

