Մեծարգո պարոն Նախագահ,
Այսօր ողջ հայությունը ալեկոծված է փայլուն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի ճակատագրով:
 Միայն Դուք ‘ ՀՀ Նախագահը կարող է ազդել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և  հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի վրա, որպեսզի վերջապես լուծվի Հենրիկ  Մխիթարյանի տեղափոխման հարցը եվրոպական բարձրակարգ ֆուտբոլային ակումբ:
 Հանրությունը կարծում է, որ մարզիկը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգի զոհ:  Հասկանալի պատճառներով Հենրիկ Մխիթարյանը ‘ մեր բոլորի սիրելի Հենոն, չի  կարողանում տեղափոխվել եվրոպական ամենահայտնի և ճանաչված ակումբներից մեկը ‘  Լիվերպուլ, ու նրա ապագան վտանգված է:
 Մի ՞թե արժի զոհ տալ հայրենասեր ֆուտբոլիստին` հանուն բիզնեսային  նկրտումների ու Դանայան տակառի պես անհագուրդ ախորժակի: Վերջապես  արժանապատվության խնդիր է ու երկրի վարկանիշ :
 Իսկ Հենոն երազում էր հայտնի դառնալ ու այդ ճանապարհով ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի ու հայկական ֆուտբոլը …
Հարգանքներով Սերժ Կանայան ‘ բազմահազար ֆուտբոլասերների անունից …
Աղբյուրը`footballcity.am
      

