▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ–ի այն աշխատակիցները, որոնք կհամագործակցեն իրավապահների հետ, չեն դատվի. Փաշինյան

ՀԷՑ–ի այն աշխատակիցները, որոնք կհամագործակցեն իրավապահների հետ, չեն դատվի. Փաշինյան

«Շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, և ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից»,–ԱԺ–ում կրկին սպառնաց ՀՀ վարչապետը։ 

Նա նաև հեգնեց, թե նրանք, ովքեր այդ «ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել», «Տաշիր պիցցայում» էլ չեն կարողանա աշխատանք գտնել։

Դիտեք նաև՝

ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունն անհետ կորածների խնդրի վրա չի ազդի. ԱԺ–ում խոստացավ Փաշինյանը

Փաշինյանի խոսքով՝ մոտ 2 շաբաթ առաջ՝ հունիսի 6-ին, ինքը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ, հանդիպմանը որևէ այլ պաշտոնյա չի մասնակցել։

«Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն։ Իրենք ինձ տվել են 5 կոնկրետ հարց, որի շուրջ ես ասել եմ` պայմանավորվել եմ, որ անձամբ կզբաղվեմ։ Հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ՝ որ օրը հարցերը փոխանցեք, ուղիղ 2 ամիս անց տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որ ես այդ բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասաց Փաշինյանը։

***

«Կտրիճ Ներսիսյանի՝ էնտեղ մնալու ամեն օրն ու վայրկյանը խարխլում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, հեղինակությունը»,- շարունակելով Եկեղեցու թեման՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես պատկերացնում եմ հետևյալ կերպ, որ մենք՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոտը, քրիստոնեական մեթոդներով բոլոր սրբապիղծներին պետք է դուրս դնի Մայր Աթոռից»,- հավելեց նա:

***

«Ո՞նց կարանք մենք թույլ տանք, որ վեհարանում գտնվի մի մարդ, որն արհամարհել է Մայր Առոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ իր ստանձնած ուխտը: Եվ ոչ միայն նա: Ես համաձայն չեմ հանդուրժել դա: Սա հանուն եկեղեցու է: Մայր Աթոռը պետք է ազատվի ուխադրույժ, երդմնազանց, պղծաբարո ներկայությունից»,- շարունակելով կուսակրոնության ուխտի թեման՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է:

***

«Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են՝ եկել են, կուսության հարց են քննարկում: Հարգելինե՛րս, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կրկնեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրածը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում դիմելով վարչապետին, ասել էր. «Երբ ՀՀ-ն պատերազմից 5 պակաս է, երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը»:

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее