Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հենց նոր նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո։
Սամվել Կարապետյանն ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
***
Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է. ՀԾԿՀ նախագահը խուսափում է էլետրաէներգիայի սակագնի փոփոխության մասին կանխատեսում անել
«Լավատեսություն ունեմ և ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև մի կարևոր խոչընդոտող կա գործոն գալիք տարվա համար։ Գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորում ենք 3 և ավելի ամիս վերանորոգման մեջ պահել, այսինքն՝ 5 ամիս կանգնած է լինելու՝ սովորական 2 ամսվա փոխարեն։ Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը երբ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա։ Բայց քանի որ ունենք այլ կետերով արդեն ձևավորված օգուտներ և ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանով մեղմել այդ հանգամանքը և վերջնարդյունքի մասին կտեղեկացնենք»,–ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։
Դիտեք նաև՝


