▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ն ու «Երևան Ջուր»-ն աշխատում են ընդդեմ Երևանի բնակիչների

Ընդամենը երեկ մամուլը գրեց, որ այսօրվանից Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34 աստիճան տաքության: 

Ենթադվում էր, որ բնակչությանը ամենօրյա ծառայություն մատուցող ընկերությունները՝ հատկապես էներգա և ջրամատակարարում ապահովող կազմակերպությունները, այս լուրն «իրենց ականջներին օղ կանեին» ու գոնե ներքին կարգով կսահմանեին «արտակարգ ռեժիմ»՝ անտանելի շոգին մարդկանց հոգսերը եթե ոչ թեթևացնելու, գոնե ՝ չավելացնելու մղումով: 

Սակայն իզուր ենք կարծում, որ այդ կազմակերպությունները մտածում եմ սպառողների մասին, նրանք միայն ամսվա ընթացքում «ծախսված» ջրի ու հոսանքի հաշիվները դուրս գրելուց են ուշադիր բնակիչների հանդեպ՝ թքած, որ այդ ընթացքում իրենք բնակչին ավելի շատ հոգս են պատճառել, քան ծառայություն մատուցել:  

Ինչպես այսօր, երբ 34 աստիճանի պայմաններում Երևանի կենտրոնական  հատվածի մի քանի շենքեր զրկված են ջրամատակարարումից, մայրաքաղաքի որոշ հատվածներ էլ՝ էներգամատակարարումից:

Դե ասեք՝ ինչպե՞ս իր զայրույթն արտահայտի  բնակիչն իրենց ծառայությունն անբարեխիղճ կատարող կազմակերպությունների հասցեին...  Ու եթե արտահայտի՝ տե՞ղ կհասնի,կամ՝ կազդվե՞ն արդյոք  ՀԷՑ-ի ու «Երևան Ջուր»-ի պատասխանատուները, որոնք ջրամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցնելուց մեկ-երկու ժամ առաջ ինչ-որ կայքերում վճարովի  հայտարարություն են տեղադրում ու դա էլ իրենց արդարացումը համարում, թե մենք տեղեկացրել ենք բնակչությանը: 

Իրենց գործելաոճում փնթի այս երկու կազմակերպությունները, մարդկանց հայհոյանքից ու անեծքից բացի,  արժե, որ կառավարության դիտակետում հայտնվեն, մանավանդ, որ հուլիս-օգոստոսին Երևանում 42 աստիճան տաքություն է սպասվում, իսկ դա կարող է վտանգավոր լինել նաև  անջատումների սիրահար կազմակերպությունների հույսին  մնացած բնակչության համար: 

 

Ատոմ Գրիգոյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее