▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԷՑ-ը պետականացնում են, որ այդ ոլորտն էլ տապալեն ու հանձնեն Թուրքիայի՞ն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցած 7 տարում Նիկոլ Փաշինյանն ամեն ոլորտ տապալել է, Արցախը հանձնել է, ՀՀ սահմանամերձ տարածքները հանձնել է, Կիրանցի ավելի քան 15 հեկտար հողերը սահմանազատման անվան տակ հանձնել է, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, արտաքին քաղաքականությունը՝ ձախողված, իրավական բարեփոխումները՝ տապալված, առողջապահության ոլորտը՝ խայտառակ վիճակում, Հայաստանը համակված է թմրամոլության և խաղամոլության համաճարակով։ Ինչպես կարելի է կայացած համակարգ ՀԷՑ-ը հանձնել Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածների կառավարմանը; Բոլոր բնագավառներում իրենց խայտառակ ձախողումներից հետո ՀԷՑ-ը պետականացնում են, որ ի՞նչ անեն, այդ ոլորտն էլ տապալե՞ն։ Ու դրանից հետո կոպեկներով հանձնե՞ն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի բարեկամ Թուրքիային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее