Համացանցում է հայտնվել ոմն 32-ամյա իրավաբան Ռադիկ Գուշինի հարցազրույցը, որում նա խոստովանում է, որ ոչ թե հաղորդավար Դմիտրի Շեպելևը, այլ հենց ինքն է հանդիսանում Ժաննա Ֆրիսկեի 2-ամյա որդու՝ Պլատոնի հայրը:
Ըստ նրա խոսքերի՝ երգչուհին իբրև թե երկու ամիս սիրավեպ է ունեցել նրա հետ, ինչի արդյունքում էլ հղիացել է նրանից: Իրավաբանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Ժաննան տեղեկացրել է նրան իր հղիության մասին, ինչից հետո էլ մեկնել է ԱՄՆ՝ ծննդաբերելու նպատակով:
Նշենք, որ Ռադիկ Գուշինի մասին շատ բան հայտնի չէ: Ըստ տեղեկությունների՝ նա ամուսնացած է և ունի մեկ որդի:
Ավելացնենք, որ դեռևս հստակ հայտնի չէ, թե այս տեղեկությունը որքանով է համապատասխանում իրականությանը, քանի որ փոքրիկի հայրը՝ Դմիտրի Շեպելևը, հրաժարվում է անցնել իր հայրությունն ապացուցող ԴՆԹ փորձաքննությունը: