▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտնվել է Հ1-ում՝ հանրահռչակ Պետրոսի դուդուկի տակ մոլորեցնելու մեր հասարակությանը»

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.

«Այս նախկին հոգեւորականը դավաճան եւ մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ։ Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառ հայրապետին՝ վերականգնվելու իր հոգեւոր կարգավիճակի եւ ծառայության մեջ։ Եւ ուշադրություն. նրա համար միջնորդել եւ երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը։ Երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ սրբազանին, հիմա էլ համաձայնվելով օգտագործվել օրվա իշխանությունների կողմից՝ անվանարկում է նույն Բագրատ սրբազանին։

Հ. Գ.

Մենք՝ միաբան հոգեւորականներս, սովորություն չունենք անդրադառնալու նախկին հոգեւորականներին, երբ իրենց մաղձն ու թույնը թափում են Մայր Աթոռի գահակալի կամ մյուս հոգեւորականների ուղղությամբ՝ այն հույսով եւ ներողամիտ մոտեցմամբ, որ մի օր անդրադարձ կունենան եւ կվերափոխվեն։ Բայց այս դեպքը բացառիկներից է. հայտնվել է Հանրային Հեռուստատեսության եթերում, իբր սրտացավ մեկը, հանրահռչակ Պետրոսի դուդուկի տակ մոլորեցնելու մեր հասարակությանը»։

Կարդացեք նաև՝ 

Եթե Վեհափառի դեմ պայքարում էս այլասերված եզն է ձեր հույսը, ողբամ ձեր պայքարի վրա։ Եթե սա ձեր օրինակելի հոգևորականն է, ձեր դրած կաթողիկոսն էլ սրա նման մեկը պիտի լինի։

15 տարի էս անասունին թողել ենք կորի իր սեփական անկարևորության մեջ, անգամ չենք ուզել սրա արած վատ բաները պատմել, որ իրեն կարևոր չզգա, ապրի իր անտեսված, գռոշի արժեք չունեցող կյանքով, իսկ դուք բերել եք սրան հանրային ալիք։

Մեկդ հարցրեք, կհամաձայնվի՞ ինձ հետ ուղիղ եթերում բանավեճի գալ իր Կալկաթայում 《ծառայած》 տարիների մասին միքիչ խոսենք։ Եթե վեհափառի մասին վատ կարծիքի եք, սրա արածները որ պատմեմ, անվերադարձ կուղարկեք գրողի ծոցը։

Նենց չի Վեհափառին եմ պաշտպանում, սրա հովանավորը հենց ինքն է եղել։ Բայց եթե պիտի պայքարեք նրա դեմ սրանցով, ուրեմն գոնե մի ասեք մտահոգ եք ու եկեղեցու մասին եք մտածում։

Սրան Civic. am ում տեղ էիք տալիս, բան չասինք, ձեր կուսակցական պրոպագանդայի ալիքն է, ինչ ուզում եք արեք, Ռոման Բաղդասարյանի ալիքում միքիչ թռվռաց, էլի ասեցինք ոչինչ, թող միքիչ Վեհափառն էլ զգա, թե ու՞մ էր ծոցում մեծացնում ու ու՞մ էր սատարում մի խումբ անմեղ հայ երիտասարդների դեմ, բայց հոպ֊ հանրային ալիքում եք արդեն էս թյուրիմածությանը հերոսացնում։

Մեկդ սա ուղարկեք իրեն ու ասեք թող թարգի ու հետ գնա Կանադա, չասեմ ու՞մ մոտ։ Եթե կարծում է հեսա կաթողիկոս է փոխվելու ինքն էլ նորից դառնա Մայր Աթոռի միաբան, ուրեմն թան էլ չէ, փռթած մածուն։

Էդ խաչն ու սքեմդ հանի, այ մեր օրերի հերոս, դրանք հոգևորականները պետք է կրեն, որը դու չես, ու ամեն տեղ ներկայացի քո անունով` ՆՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ։ Քեզ ԽՈՐԵՆ կարգած կառույցը վաղուց հետ է վերցրել այդ անունը։ Ու ընդհանրապես, այ աներես, դու 2 անգամ ես կարգալույծ եղել։ Մոռացե՞լ ես, ոնց ընկար վեհափառի ոտքերը, որ քեզ ներեց, հետ վերցրեց եկեղեցի ու ուղարկեց մեր գլխին, թե ի՞նչ էինք արել երեխա հալներովս, որ քո նման չարիքով պատժվեցինք։

Չեմ մանրանում, բայց էն ժամանակ էինք երեխա և էն ժամանակ պաշտոն կար ձեռքդ, այ ապիկար, որ ինձ քո ստերով դպրոցից հեռացրեցիր, ինչա թե աչքերիդ մեջ նայելով ասել էի թե ո՞վ ես և ինչե՞ր ես անում դպրոցում։ Մոռացե՞լ ես։ Կանչի բանավեճի հիշեցնեմ ու խոստանում եմ, որ էնքան կփոշմանես, որ Կանադա չէ, Մոզամբիկ կգնաս ապրելու, ֆեյսբուքդ էլ ինչպես առաջ, վախից կջնջես, որ տեղդ չիմանան։

Խելքի արի, Նշան։ Khoren N Hovhannisyan !

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее