▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիների ստացված ու չստացված look-երը Տաշի շոուի ընթացքում

Wnews.am-ը գրում է.

Ի՞ նչ: Տաշի շոո՞ ւ: Շատ կրեատիվ անուն է: Հիշեցնում է 90-ականներին տարածված 6/8  երաժտության «կասետները»՝  «Քեֆ ենք անում լավ ենք անում» անվամբ:  Ինչևէ, արդեն 4-րդ անգամ Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացել է  համերգ Տաշի շոու անվամբ: Տեսնենք թե ինչով են ներկայացել հայ հայտնիները  շոուին:

Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները  պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր չստացվածների շարքում:

Ստացված կերպարներ

Անժելիկա Ագրուբաշն իսկական դիվա է այս զգեստով. ոչ մի ավելորդ բան՝ թրենդային թավիշ, նրբագեղ կոշիկներ ու չոկեր, որը շատ է սազում զգեստի բացվածքին: Իսկ զգեստն իդեալական համապատասխանում է երգչուհու կառուցվածքին: Մենք ասում ենք Այո

 

192056

 

Երգիչ Մհերի քույրը՝ երգչուհի Roza Filberg-ը, իր երկար բալագույն  զգեստով մեզ նույնպես դուր է եկել:  Տաշի շոուի մի շարք փայլփլուն զգեստների մեջ նրանն ամենահարմոնիկն է:

15319270_1101310553320644_5992953291976633816_n17

Սոնա

Երգչուհի Սոնան ինչպես միշտ էպատաժային է ու վառ, բայց նա դա անում է ավելի պրոֆեսիոնալ, քան շոուին ներկա մի շարք այլ հայտնիներ:

11-1

Զարուհի Բաբայանը չափազանց էլեգանտ տեսք ունի KIVERA NAYNOMIS  -ի զգեստով: 

1

 

Չստացված կերպարներ

Դերասանուհի Նառա Դիլանյանն այնքան է տպավորվել վերջերս կայացած Victoria’s Secret-ի շոուից, որ որոշել է ինքն էլ հրեշտակ դառնալ: Միայն թե հայկական  Victoria’s Secret-ի հրեշտակի մոտ ամեն ինչ միշտ too much է: Այս դերասանուհին սիրում է էքսպերիմենտներ անել ու զարմացնել, միայն թե դա ավելի շատ էպատաժի անհաջող փորձ է հիշեցնում:

3

Դերասանուհի Գայանե Ավետիսյանի  ականջօղերը, զգեստը, կոշիկներն ապրում են իրենց առանձին կյանքով և անհասկանալի է, թե ինչպես են հայտնվել միևնույն կերպարում: Դրանք բացարձակ իրար համապատասխան չեն: Սա թերևս շոուի ամենաանհաջող կերպարներից է: Ի դեպ զգեստի հեղինակը Koshtoyan Fashion-ն է:՛:

2

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее