▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիները՝ Կորյուն Մայիլի քրեական կատակերգությունում

Blognews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 15-ից մեծ էկրան կբարձրանա հայկական նոր կատակերգություն՝ «3+2 կգ»։ Այս անգամ հանդիսատեսին սպասվում է քրեական կատակերգություն։  Այս մասին մեզ հայտնեց ֆիլմի տնօրեն և դերասան Արման Գևորգյանը՝ նշելով, որ ժանրային առումով «3+2 կգ»-ը նորություն է հայկական շուկայում։

«Հայկական շուկայում հիմնականում եղել են կատակերգություններ իրենց դրամատիկ պատմություններով, սակայն քրեական կատակերգություն Հայաստանում երբևէ չի նկարահանվել։ «3+2 կգ» ֆիլմը նկարահանվել է պրոֆեսիոնալ բոլոր չափանիշներին համապատասխան, դասական կինոյի օրինակով»,- ասաց Արմանն ու հավելեց, որ իրենց ֆիլմում կա սեր, անդավաճան ընկերություն և քրեական պատմություն՝  համեմված հումորային իրավիճակներով։

Արմանը նշեց, որ ֆիլմի սյուժեն և զարգացումները շատ հետաքրքիր են. «Բացի այն, որ սպասվում է հետաքրքիր կատակերգություն, ֆիլմն ունի նաև դաստիարակչական բնույթ»։

Ֆիլմի հիմքում 3 տղաների ընկերությունն է, ովքեր ներքաշվում են քրեական պատմության մեջ։ Թե ինչ իրավիճակներում են նրանք հայտնվում և ինչպես են դուրս գալիս դրանցից, հանդիսատեսը կտեսնի կինոթատրոններում։

Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորն ու պրոդյուսերը Կորյուն Մայիլն է՝ երեխաներին հայտնի քեռի Մուլտիկնիկը։ «3+2 կգ»-ի դերակատարներն են՝ Արման Նավասարդյանը, Արման Գևորգյանը, Կորյուն Մայիլը, Սարգիս Գրիգորյանը, Արթուր Պապիկյանը, Արթուր Հակոբյանը, Արա Սարգսյանը,  Աննա Մարտիրոսյանը, Լիլիթ Գալստյանը, Մխիթար Ավետիսյանը և այլք։

 Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Сохранить

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее