Երեկ` հունիսիս 2-ին, ռեժիսոր Էմիր Կուստուրիցան վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաքի ճանապարհին, որը 140
Կուստուրիցան նստած է եղել Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի նստարանին: Վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, և մեքենան դուրս է թռել ճանապարհից: Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, որոնք տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել և նրանց տեղափոխել հիվանդանոց:
Ներկա պահին 62-ամյա Էմիր Կուստուրիցայի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։
Իրավապահ մարմիններն աշխատում են վթարի հանգամանքները պարզելու համար։