Օրերս պապարացցիները Հռոմ քաղաքի հրապարակում բռնացրել են աշխարհի ամենահայտնի բալետի պարողներից մեկին՝ 40-ամյա Ռոբերտո Բոլլեին, տղամարդու հետ համբուրվելիս: Պարզվել է, որ մշտապես իր անձնական կյանքը գաղտնի պահող Ռոբերտոյի զուգընկերն Անտոնիո անունով 39-ամյա պլաստիկ վիրաբույժն է:
Տեղեկացնենք, որ 40-ամյա Ռոբերտո Բոլլեի հետ ցանկանում են աշխատել ամենահայտնի նորաձևության տները: 2008թ-ին Ռոբերտոն որպես մոդել համագործակցել է «Ferragamo» նորաձևության տան հետ, իսկ 2009թ-ին գեղեցկադեմ Ռոբերտոն, ում նմանեցնում են հունական Աստվածի, հայտնվել է «Vogue» ամսագրի շապիկին: Ներկայումս բալետի պարողը համարվում է «Dolce&Gabbana» ապրանքանիշի դեմքը:


