▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ուկրաինացի երգչուհու համար հայ կոմպոզիտորի գրած երգն անցավ Եվրատեսիլի 2-րդ փակ լսումները

Հայտնի ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, ով ուկրաինական Եվրատեսիլ երգի մրցույթում հանդես է գալիս ուկրաինայում լայն ճանաչում ձեռք բերած հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի նոր` <<Free now>> երգով, անցավ երկրորդ փակ լսումները:

Ահա թե ինչ է գրում Անաստասիա Պրիխոդկոյի պրոդյուսեր Վիտալի Պաստուխը հայ կոմպոզիտորի աշխատանքի և եվրատեսիլի այս տարվա պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի արձագանքի մասին.

<<Ընկերներ, մենք այսօր լսումների էինք: Սա արդեն Եվրատեսիլի նախընտրականի երկրորդ փուլն էր:Ամեն ինչ հիանալի անցավ:Երգը շատ դուր եկավ Կոնստանտին Մելաձեին և ժյուրիի մյուս անդամներին:Որոշումը այն մասին, թե ով է անցնում երրորդ փուլ կհրապարկվի հունվարի 25-ին և 26-ին:Շնորհակալ ենք բոլորից մեզ հավատալու և սատարելու համար:Ես անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գրել են, զանգահարել, ուղարկել սատարելու տեսանյութեր: Նրանց, ովքեր այսօր ձեռքները բռունցք արած և մատները խաչած սպասել են, մեր ողջ կազմին, հատկապես Անաստասիյա Պրիխոդկոյին դիմացկունության և ուժեղ կամքի համար ինչպես նաև Շուշան Սարգյանին հրաշալի երգի համար:»

Հիշեցնենք, որ երգի մեջ հնչում է հայկական բլուլ, որը նվագել է Հայաստանի լավգույն բլուլահարներից մեկը`Ավագ Մարգարյանը: Երգի խոսքերի հեղինակն է հայտնի ուկրաինացի գրող Նիկոլայ Բրովչենկոն, գործիքավորումը կատարել է հայտնի գործիքավորող`Դավիթ Դավթյանը: Երգի մեջ ձայնակցել են Նելլի Պողոսյանը, Լաուրա Տիգրանյանը և Էրիկը: Ձայնագրման աշխատանքների մի մասը կատարվել են Կիևում, մյուս մասը՝ Երևանում, որոշ աշխատանքներ էլ Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее