Life.panorama.am-ը գրում է. Դերասան Անդրանիկ Հարությունյանի կինը՝ Մերի Հովհաննիսյանը, թե ինչպիսի ամուսին ու հայրիկ է Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկն ու ընտանեկան մանրամասներ հայտնել:
«Անդոյի հետ կյանքն ուրախ է անցնում, առհասարակ մեր ընտանիքում բոլորս էլ փորձում ենք ուրախ ապրել, չէ որ ուրախությունից վնաս չկա: Անդոն լավ մարդ է, ինչն ամենակարեւորն է, բարի է ու օգնող բոլորին»,- ամուսնուն նկարագրելիս՝ նշեց Մերին:
Խոսելով իր ու Անդոյի հարաբերություններից՝ Մերին նկատեց, որ ամուսնության սկզբնական շրջանում շատ է խանդել Անդոյին. «Ինչպես ասում են՝ հայտնի մարդու կին լինելը հեշտ չէ. դա կփաստեն հայտնի մարդկանց կանայք,- ծիծաղելով նկատեց Անրանիկ Հարությունյանի կինն ու շարունակեց,- Սուտ կլինի, եթե ասեմ, որ ես ընդհանրապես չեմ խանդել նրան, ավելին, կարծում եմ, այդպիսի կին չկա, ով չապրի այդ զգացումը: Սկզբնական շրջանում խանդ իսկապես կար, բայց տարիների ընթացքում հասկացա, որ դա մեր կյանքին օգուտ չի բերի, առաջին հերթին առողջության, հետո նաեւ կյանքը գեղեցիկ ապրելու համար, այդուհետ հասկացա, որ չպետք է թողնել, որ նման անհիմն զգացողոթյունները խանգարեն խաղաղ ապրելուն»:
Նրա խոսքերով՝ Անդոն որպես հայրիկ էլ շատ ընկերական է. «Անդոն խիստ պապա չէ, ընդհակառակը շատ ընկերական է Էլենի հետ, ազատ ժամանակ ունենալուն պես էլենին է նվիրվում»,- պատմեց Մերին:
«Այս շրջանում ամբողջությամբ տրվել եմ Էլենին, ողջ զբաղվածությունս նրա հետ է կապված: Աղջիկս սիրում է, որ անընդհատ իր հետ խաղամ, հեքիաթներ կարդամ: Դեռ մանկապարտեզ կամ քոլեջ չի հաճախում, արդյունքում ողջ օրը միասին ենք անցկացնում,- պատմեց Մերի Հովհաննիսյանն ու ավելացրեց,- Էլենս արդեն 3 տարեկան, 6 ամսական է, նմանություններ ունի եւ ինձ, եւ Անդոյին: Իր ասածին երեխա է, չափից դուրս շփվող ու հյուրասեր: Ի դեպ, հայրիկի գեները երեւի ավելի ուժեղ են, որովհետեւ բեմը շատ է սիրում, երբ գնում ենք Կամերային թատրոն, պարտադիր ներկայացման վերջում բարձարնում է բեմ ու դերասանների հետ խոնարհվում: Նաեւ շատ է սիրում երգել ու պարել. Ճիշտ է՝ դեռ շատ փոքրիկ է, բայց արդեն զգում ենք, որ երաժշտությունն ընկալելու բավականին լավ լսողություն ունի, քանի որ յուրքանչյուր երգի ներքո շատ գեղեցիկ պարում է»:
Ի դեպ՝ Մերին նկատեց, որ մինչ Անդրանիկ Հարությունյանի հետ ամուսնանալն էլ շատ է սիրել թատրոնը. «Մինչ Անդոյին ճանաչելը շատ եմ սիրել թատրոնը, կինոն եւ արվեստի այլ բնագավառները, ուղղակի հիմա քիթս չեմ խոթում ամուսնուս գործերի մեջ»:
Իսկ վերջում ընտանեկան խաղաղության պահպանման մասին խոսելիս, Անդրանիկ Հարությունյանի կինը շեշտեց. «Անդոյի աշխատանքի բերումով մենք քիչ ենք միմյանց հետ շփվում, միայն երեկոներն ենք իրար հետ անցկացնում»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում