Hraparak.am-ը գրում է.
Շարունակելով «Հայտնի հայ տղամարդկանց աստղային էվոլյուցիա» շարքը՝ ներկայացնում ենք աստղերի, որոնց վրա տարիների փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել: Ոմանք այս հարցում ապավինել են ժամանակին, ոմանք էլ՝ պլաստիկ վիրահատություններին կամ գեղեցկության այլ միջամտություններին
1. Ավետ Բարսեղյան- Երբ Ավետը 2000-ականներին հայտնվեց եթերում, քչերը հիացան նրա բեմական տեսքով, ավելին` եղան այնպիսիք, ովքեր ամեն կերպ փորձեցին համոզել նրան, որ իր տեղը ռադիոյում է: Սակայն բեմական խոսքը փակեց այդ բացը` դարձնելով նրան պահանջված ու սիրված: Ասել, թե այսօր Ավետին շատ ավելի են սիրում ու ճանաչում, մեղմ ասած` ճիշտ չի լինի: Նրա աստղային էվոլյուցիան տեղի է ունեցել իր օգտին, սակայն դրանից հանրության մեջ, կարծես թե, ոչինչ էլ չի փոխվել: Ավետի աստղային էվոլյուցիան` ստորեւ.
2.Արամ MP3- Արամին հանրությունը սկսեց սիրել «32-ատամ» հաղորդաշարից: Չնայած նրան, որ երգիչ- դերասանի բեմական տեսքը, մեղմ ասած, գրավիչ չէր՝ այնուամենայնիվ, սեփական տաղանդը նրան դարձնում էր ցանկալի: Այսօր Արամի տաղանդին զուգահեռ մենք տեսնում ենք բեմական կիրթ տեսք, որը մեծ հաշվով լրացնում է նրան` դարձնելով ամենացանկալիներից մեկը: Արամի աստղային էվոլյուցիան` ստորեւ.
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում