Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արդեն մի քանի հոգու մոտ տեսա Նագիևի հասցեին գրված վիրավորանքներ, որոնց պատճառ է հանդիսացել իբր իր պաշտոնական էջում քավըր նկարը ադրբեջանական դրոշով փոխելը: Սա առաջին դեպքը չէ, երբ այս էջով ադրբեջանահաճո նյութեր են տարածվում և արդեն մի քանի անգամ Նագիևը ստիպված է եղել պարզաբանում տալ նորից ու նորից ասելով, որ ինքը սոց ցանցերից կա միայն ինստագրամում, ահա և վերջին պարզաբանումը՝ պարզ և հստակ:
Հավանաբար շատերին խափում է այն, որ այս էջը ունի 89.000-ից ավել հետևորդ, սակայն պետք է ասեմ, որ այս թվին հասնելը առավել քան հեշտ է, այսօր կարելի է մի քանի հարյուր դոլարով տասնյակ հազարավոր հետևորդներ «լցնել», իսկ այն դեպքում, երբ Դմիտրին չկա ՖԲ-ում, ինքն իրենով նույնպես շատ արագ հավաքվում են հետևորդները, ովքեր կարծում են, որ սա իրական էջ է (միայն իմ ընկերներից 33 հոգի հանդիսանում է այս էջի հետևորդ: Ասածս ինչ է, Keep calm & watch Физрук, Դիման կապ չունի էս ամեն ինչի հետ:
Հ.Գ. Այդքան ջանք եռանդ ու փող են ծախսում էս ամեն ինչի վրա, բայց ազգանունը սխալ են գրել Nagiyev ա գրվում, ոչ թե Nagiev... Տուպոյ են էլի, հոմ զոռով չի: