▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի գեղեցկուհիներ, որոնք վերջնականապես կորցրել են իրենց փայլը

life.panorama.am-ը գրում է, որ տարիքը շատ քչերին է գեղեցկացնում, բայց առավել ցավալի  է տեսնել, թե ինչպես է խամրում նրանց գեղեցկությունը, որոնք նախկինում համարվում էին գեղեցկության չափանիշ: Այս ցուցակում հայտնվել են հայտնի գեղեցկուհիներ, որոնք չեն կարողացել պահպանել իրենց նախկին գեղեցկությունը: Եվ խնդիրը ամենևին էլ տարիքը չէ:

Անաստասիա Վոլոչկովա

Որքան էլ զարմանալի լինի, Անաստասիա Վոլոչկովան ժամանակին համարվում էր Ռուսաստանի գլխավոր գեղեցկուհին: Սակայն ժամանակի ընթացքում նա սկսեց տարօրինակ կերպով փոխվել. երեխայի ծնվելուց հետո նա փոքր-ինչ կորցրեց նախկին կազմվածքը, դարձավ անճաշակ և վուլգար,  որոշեց, որ ինքը սեքս-սիմվոլ  է և սկսեց հնարավորինս շատ մերկանալ տեսախցիկների առջև: Նրա յուրաքանչյուր հայտնությունը ուղեկցվում էր սկանդալներով: Այսօր շատ քչերն են հիշում, որ ժամանակին Անաստասիա Վոլոչկովան իսկական նրբաճաշակ գեղեցկուհի էր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լարա Ֆլին Բոյլ

Լարա Ֆլին Բոյլը հայտնի դարձավ «Թվին Փիքս» սերիալից: Նա համարվում էր 90-ականների ամենագեղեցիկ կանանցից մեկը: Սակայն հետագայում չափից շատ պլաստիկ վիրաբուժությամբ տարվելը արեց իր սև գործը: Այսօր 45-ամյա կնոջ մեջ դժվար է գտնել տղամարդկանց երազանքների  նախկին  հերոսուհուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դոնաթելլա Վերսաչի

Versace կայսրության սեփականատեր 60-ամյա Դոնատելլա Վերսաչին, որը գլխավորեց ընկերությունը եղբոր մահից հետո,  սկսեց պլաստիկ վիրաբուժության փորձարկումների երկար շարք իր իսկ վրա, որի սարսափելի հետևանքները մենք տեսնում ենք այսօր: Հմայիչ և էնէրգիայով լեցուն շիկահերից նա վերածվեց պլաստիկ վիրաբուժության իսկական զոհի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լինդսի Լոհան

29-ամյա դերասանուհին այսօր երևում է իր տարիքից շատ ավելի մեծ, և խնդիրը ամենևին էլ պլաստիկ փորձարկումները չեն: Լինդսիի խամրած գեղեցկության պատճառը նրա կենսաոճն է.  ալկոհոլը, թմրանյութերը, անվերջանալի դատական քաշքշուկները և ազատազրկումները արեցին իրենց սև գործը դերասանուհու արտաքինի  նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մելանի Գրիֆիթ

Կարիերայի սկզբում Բարբի տիկնիկի արտաքինով Մելանիին բաժին էին հասնում ուրախ և անհոգ շիկահերների դերեր: Տիկնիկի դեմքի շնորհիվ նա դարձավ Հոլիվուդի սեքս-սիմվոլներից մեկը և նրա հմայքին չկարողացավ դիմագրավել անգամ հայտնի սրտակեր Անտոնիա Բանդերասը: Սակայն ինչ-որ պահի դերասանուհին որոշեց իր արտաքինի վրա ինչ-որ փոփոխություններ կատարել և շեղվեց դեպի պլաստիկ վիրաբուժությունը: Նման շեղումները հաճախ ուղեկցվում են ալկոհոլային և թմրանյութային կախվածությամբ, որն ավելի է արագացնում արտաքինի փոփոխությունները: Արդյունքը Մելանիի անճանաչելիրոնե փոխված դեմքն  է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեգ Ռայան

Փառքի գագաթնակետին հրեշտականման Մեգ Ռայանը համարվում էր Ամերիկայի սիրելիներից մեկը: Նրա մասնակցությամբ ֆիլմերը ամենահայտնիներից էին: Սակայն 2000-ականների սկզբին Մեգը կատարեց վերին շրթւնքի պլաստիկ վիրահատություն, որը տարիների ընթացքում զգալիորեն աղճատեց նրա դեմքը: Հետո սկսեցին նախկին վիրահատության ուղղման մի շարք այլ վիրահատություններ, դեմքի մաշկի ձգումներ և այլն, ինչի արդյունքում դերասանուհու գեղեցիկ դեմքը  նմանվեց անբնական դիմակի: 53 տարեկանում Մեգ Ռայանը արդեն ամբողջությամբ կորցրել է նախկին հմայքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее