Համացանցում է հայտնվել հայտնի ռուս երգիչ, «Чай вдвоем» խմբի նախկին անդամ Ստաս Կաստյուշկինի անկեղծ հարցազրույցը, որում նա խոստովանում է, որ փոքր տարիքում բռնության է ենթարկվել իրենից տարիքով մեծ տղաների կողմից:
Ինչպես նշում է երգիչը՝ այդ ժամանակ նա ընդամենը 8 տարեկան է եղել: Երբ նրանք ընկերներով գնացել են լքված մի վայր, իրենց հետևել են մի շարք տղաներ, ովքեր վախեցրել և սպառնացել են Ստասին և նրա ընկերներին:
«Երբ ես փորձեցի փախչել, նրանք ինձ ասացին, որ կսպանեն ընկերներիս: Այդ ժամանակ ես ստիպված եղա մնալ, ինչից հետո լավ բան չպատահեց»,- պատմել է Ստաս Կաստյուշկինը:
Կատարվածից հետո նրանք որոշել են ոչ ոքի ոչինչ չպատմել, այդ իսկ պատճառով էլ մեղավորները չեն պատժվել:
«Ես այն տարիքում էի, որ ընդհանրապես չէի հասկանում, թե ինչ է դա և ինչի համար է պետք դա անել,- պատմել է երգիչը:
Ավելացնենք, որ ինքը՝ Ստասը, ուղղակիորեն չի նշում բռնաբարել բառը, այդ իսկ պատճառով դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ է պատահել Ստաս Կաստյուշկինի հետ: