Հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին և երաժիշտ Գեվին Ռոսսդեյլը հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին: Այդ քայլին գնալուց նրանց հետ չի պահել ոչ 13 տարվա ամուսնությունը, ոչ էլ երկու երեխաներ ունենալու հանգամանքը:
Արդեն ԶԼՄ-նորը սկսել են մատնանշել նրանց բաժանման հնարավոր պատճառները: Վարկածներից մեկի համաձայն` Գեվինը կրկին սկսել է հանդիպել տղամարդկանց հետ, ինչպես դա արել է երիտասարդության տարիներին:
Հավելենք, որ 1980-ականներին Գեվինը սիրավեպ ուներ բրիտանացի տրանստվեստիտ Մերիլինի հետ, ինչը բավական երկար ժամանակ հաջողությամբ թաքցնում էր: Նրա բիսեքսուալ լինելու մասին սկսել են խոսել միայն 2009 թվ.-ին, երբ վերջինս խոստովանել էր, որ 17 տարեկանում, ցանկանում էր ամեն ինչ փորձարկել: Միաժամանակ Գեվինն այդ շրջանում վստահեցրել էր, որ այդ ամենն արդեն անցյալում է:
Ստորև ներկայացված լուսանկարում Գեվին Ռոսսդեյլն է` սիրեկանի հետ: