Ամերիկյան հայտնի երգչուհի Դեմի Լովատոն իր շոուներից մեկի ժամանակ վայր է ընկել բեմի վրա: Պատրաստվելով ցատկել լողավազանի մեջ՝ երգչուհու ոտքը սայթաքել է, և նա անհաջող վայր է ընկել: Բայց, ինչպես որ երևում է տեսանյութից, Դեմի Լովատոն ամենևին էլ չի հուսահատվել իր վայրէջքից: