▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են Շուշիի Վերին մզկիթում իրականացրած հնագիտական պեղումների նախնական արդյունքները

Շուշիի Վերին մզկիթում իրականացրած հնագիտական պեղումների արդյունքում իսլամական գերեզմանատան տապանաքարեր են հայտնաբերվել, որոնք հիմնականում թվագրվում են 1905-06 թվականներ:

Ներկայացնելով մզկիթում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այս մասին ասել է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանն:

«Մզկիթը կառուցվել է 1883թ: Խորհրդային միության տարիներին՝ 1970-ակն թվականներին իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, որի արդյունքում հիմնականում փոփոխությունների են ենթարկվել մզկիթի բակը և հարակից տարածքը: Մեր պեղումները ընթացել են այս տարվա մարտի 21-ից ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում: Պեղումները իրականցվել են երեք հատվածներում՝ մզկիթի արևմտյան և արևելյան տապանաբակերում, ջրավազանի շրջակայքում և մեդրեսեում (իսլամական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և իսլամական հոգևոր ճեմարանի դեր)»,- ասել է  Ն. Երանյանը:

 Հնագիտական արշավախմբի ղեկավարի խոսքով, պեղումների արդյունքում հայտնաբերվել է սալահատակ տարածություններ և ջրավազանի տարբեր ժամանակահատվածի խողովակներ, ինչպես նաև աղյուսաշեն կառույց, որը նախնական ուսումնասիրություններով ջրամբար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее