Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» կինոմրցանակի պարգևատրման 90-րդ արարողությունը:
Լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։
«Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը ճանաչվել է լավագույն դերասան:
Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ֆանտաստիկ կին» ֆիլմը (Չիլի):
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սիրելի բասկետբոլ»-ը: