Հունիսի մեկին սպասվելիք Կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված են որոշ մարզպետերի՝ իրենց իսկ դիմումի համաձայն պաշտոնից ազատելու մասին հարցերը:

Պաշտոնից կազատվեն Կոտայքի ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են նաեւ նոր նշանակումները հաստատելու հարցերը:

Գարիկ Սարգսյանը կնշանակվի Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, իսկ Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ: Իշխան Սաղաթելյանն էլ նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ:


