▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են ընտրությունների նախնական տվյալները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց այսօր կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները բոլոր՝ 474 տեղամասերից ստացված տվյալների հիման վրա։ Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը (70 731 քվե),«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7.75% (26 109 քվե), իսկ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է ձայների 71.25%-ով (240 036 քվե):

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում էին «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Երևանի քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։ Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր քվեարկության մասնակցած քաղաքացիների թիվը՝ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345 226 մարդ՝ ընտրողների 40,99%-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее