Համացանցի օգտատերերը, Երևանի ավագանու երեկվա աղմկահարույց միջադեպի մասին քննարկումներում, ամենից զարմանալին համարում են ավագանու այն անդամի պահվածքը, ով քաշել է «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյաի մազերը:
«Երկիր Ծիրանի»-ի ավագանու մեկ այլ անդամ՝ Սոնա Աղեկյանը տարածել է կին գործընկերոջ մազերը քաշող տղամարդու նկարներն ու կենսագրությունը՝ նա Վասպուրական Մարտիրոսյանն է:

Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանն էլ Մարինա Խաչատրյանին գրկել ու դուրս էր տարել նիստերի դահլիճից, իսկ Էդմոն Կիրակոսյանի մասին Մարինա Խաչատրյանը հայտարարել է հետևյալը. «Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի»:


