Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ օրերս ՀԷՑ է այցելել ՋԹԲ հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր- Ղազարյանը և ենթադրություններ էին եղել, որ ինչ որ գործարք է նախապատրաստվում` գուցե ՀԷՑ-ի կառավարումն են պատրաստվում հանձնել Հոլդինգին․ «Ռոմանոս Պետրոսյանն էլ տեսանյութ էր տեղադրել իր էջում, որտեղ ինքն ու Տեր- Ղազարյանը քայլում են, զրուցում: Պետրոսյանը մեկնել էր Սևան՝ մասնակցելու Սևան-ստարտափին, որին մասնակցում էր նաև Գրիգոր Տեր - Ղազարյանը․ նրանք Սևանի ափին մի քանի ժամ առանձնազրույց են ունեցել: Ըստ ամենայնի, Սևանում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվե»:
Օրագիր.News-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ GTB Holdings-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանն առաջիկայում գնելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։
«Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ իշխանությունը մտադրություն ունի ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել «ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության սեփականատիրոջը։ Լրատվամիջոցները նաև ֆիքսել էին գործարարի այցը ՀԷՑ։
Թեև այդ լուրերը իբր հերքվել էին, սակայն մեր աղբյուրները հաստատում են, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը»,-գրում է կայքը։
***
Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել: |