Հոլիվուդյան հայտնի դերասան Մորգան Ֆրիմանի խորթ թոռանը` 33-ամյա Իդենա Հայնսին, գտել են դանակահարված և սպանված: Արդեն ձերբակալվել է Իդենայի սիրեցյալը, ում ոստիկանները հայտնաբերել են անմիջապես դիի մոտ, ավելին` դանակը ձեռքին:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է ստիպել երիտասարդին այդպես վարվել իր սիրելիի հետ: Նշենք, որ Իդենան Ֆրիմանի առաջին կնոջ թոռնուհին է: Հաշվի առնելով, որ աղջկա և Ֆրիմանի միջև արյունակցական կապ չկա` լուրեր էին պտտվում, որ դերասանը պատրաստվում է ամուսնանալ նրա հետ, ինչը հետագայում հերքվել էր: