Հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհին` 28-ամյա Կետրիոնա Ուայթը, ինքնասպան է եղել: Աղջկան Լոս-Անջելեսի իր բնակարանում մահացած են գտել նրա երկու ընկերները, ովքեր անհանգստացած են եղել, քանի որ մի քանի օր շարունակ Կետրիոնան կապ չի հաստատել նրանց հետ: Նշենք, որ հետախուզման ժամանակ ոստիկանները նամակ են գտել, որում որպես իր ինքնասպանության դրդապատճառ 28-ամյա Կետրիոնան նշել է Ջիմ Քերիի հետ իր բաժանումը:
Նրա ինքնասպանության լուրը լսելուց անմիջապես հետո Ջիմ Քերին հանդես է եկել հայտարարությամբ, որի ժամանակ նշել է.
«Նա շատ բարի և նուրբ մարդ էր, իսկական իռլանդական ծաղիկ: Նրա համար այս կյանքում ամենակարևորը սիրելը և սիրված լինելն էր: Իմ մտքերն այս պահին նրա ընտանիքի և այն բոլոր մարդկանց հետ են, ովքեր որ սիրում էին Կետրիոնային և որոնց համար, նա հիանալի աղջիկ էր: Մեզ բոլորիս համար սա իսկական դժբախտություն է»,- գրել է 53-ամյա դերասան Ջիմ Քերին:
Տեղեկացնենք, որ Ջիմն ու Կետրիոնան միմյանց հետ ծանոթացել էին 2012թ-ին` նկարահանման հրապարակում: Այդ ժամանակ նրանց սիրավեպը տևել էր ընդամենը մի քանի ամիս, սակայն ամիսներ առաջ նրանք կրկին վերսկսել էին իրենց սիրային հարաբերությունները: Նշենք, որ ըստ հավաստի աղբյուրների` աղջկա ինքնասպանությունից օրեր առաջ զույգը կրկին բաժանվել էր:
