Հանրահայտ ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը պատմել է իր մոտ հայտնաբերված չարորակ քաղցկեղի մասին: Կես տարի առաջ նրա մոտ հայտնաբերել են հիվանդությունը. ճիշտ ժամանակին դիմելով բժիշկների օգնությանը` դերասանը ստացել է դեղորայքային բուժում ու կանխել հիվանդությունը:
Դերասանն ընդունել է , որ տառապել է մահացու հիվանդությամբ: Նա կոչ է արել մարդկանց` լինել ուշադիր իրենց առողջության նկատմամբ ու ճիշտ ժամանակին դիմել բժշկի: