▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է Կարբի գյուղում ինքնաձիգով կրակոցներ արձակած կասկածյալը. նա հանցագործ աշխարհում հայտնի «Զուբն» է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 28-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ալբերը Երիցյանի) գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտանգության ծառայության հետ, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ, 44-ամյա Արմեն Դավթյանը:


 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է ներկայացել այն բանից հետո, երբ տեղեկացվել է, որ իրավապահները իրեն են փնտրում երեկ՝ մայիսի 27-ին, Կարբի գյուղի գյուղապետարանի հարևանությամբ իր մոտ եղած հրազենով կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով:

 

 

 

 

 

 

Նա տեղեկացվել է նաև, որ ոստիկանները դարանակալել են իր տան մոտ, ու հավանաբար իմացել են նաև, որ իր տվյալները փոխանցվել են սահմանային անցակետերին:

Արդեն ոստիկանությունում բացատրական աշխատանքները արդյունքում նա հայտնել է, որ կրակոցները արձակել է ԱԿՍ-74 տիպի հրազենով, և մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է ինքնաձիգը:

 

 

 

 

 

 

Քիչ առաջ ոստիկանների և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի գլխավորությամբ նա ցույց է տվել թաքստոցի վայրը և այնտեղից ոստիկաններին ու քննիչին է ներկայացրել ինքնաձիգը, որը քննիչի որոշմամբ առգրավել է և նշանակվել մի շարք փորձաքննություններ,այդ թվում՝ ձգաբանական:

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Դավթյանը, ով նախկինում դատապարտված է եղել, քրեական աշխարհում հայտնի է «Զուբ» մականվամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее