▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենասիրությունն Ալիևների հասցեին քֆուր անելը չէ

ԵԽԽՎ «Սարսանգի» տխրահռչակ և հակահայկական բանաձևն ընդունվեց, չնայած որ ադրբեջանական գովեստի հիմնական դհոլ-զուռնա հանդիսացող ԵԽԽՎ պատվիրակների մի մասը քվեարկությանը չի մասնակցել, ինչն էականորեն ավելացնում էր մեր պատվիրակության ուժը:
Հայրենասիրությունը Հայաստանի խորհրդարանում կամ տեղական մամուլում Ալիևների հասցեին քֆուր անելը չէ, հայրենասիրությունը նման հարթակներում հաղթելու ունակությունն է: Բոլոր հնարավորությունները կային, որ բանաձևը տապալվեր, սակայն դա տեղի չունեցավ Հեղինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակության անգործունակության պատճառով: Լավ է, որ պատվիրակության մեջ գրագետ մարդիկ էլ կան, թե չէ մյուս բանաձևը նույնպես կարող էր ընդունվել: Չնայած, իմ գնահատականով, մյուս բանաձևն այնքան անհամաչափ և միակողմանի էր, որ ընդունվելու որևէ շանս չուներ. էստեղ էլ բախտներս բերում է, որ մեր հակառակորդներն անգրագետ են: Մյուս կողմից տեսնում ենք, որ «Սարսանգի» դեպքում ԵԺԿ պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն արդեն մի քանի տարի է, ինչ ԵԺԿ անդամ է, իսկ Ադրբեջանից և նույնիսկ Թուրքիայից այնտեղ անդամ կուսակցություն չկա:
Ի դեպ, բանաձևի վտանգավորությունն էկոլոգիական խնդիրները չէ, այլ բառապաշարը, որն օգտագործվել է, իսկ մերոնք չկարողացան հայերի ֆիզիկական բնաջնջման վտանգը հակակշռել ադրբեջանցիների ջրային խնդիրներին:

Վիկտոր Ենգիբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее