Երգիչ Արմեն Դավթյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը:
«Հայրական օջախ»-ի խոսքերի և երաժշտության հեղինակը Սասուն Պասկևիչյանն է:
Արմեն Դավթյանի կատարմանը նվագակցել է Ազգային նվագարանների պետական նվագախումբը. դիրիժոր՝ Նորայր Դավթյան:
«Ժողովրդական երգիչ» նախագծից հետո առավել հայտնի դարձած և տարբեր բեմեր նվաճած երգիչն իր նորություններով ու անաղարտ կատարումներով միշտ զարմացնում ու հիացնում է հայ երգի սիրահարներին: