▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանություն. Փողը խոսում է և այս պահին խոսում է աղբի մասին. Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հայտնի  հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր կայքում անդրադարձել է The Wall Street ամսագրի վերջին հրապարակմանը՝«Fact Check Armenia» վերնագրով, որում ակնարկներ էին արվել, թե հայերն ունեն մեղքի իրենց բաժինը տեղի ունեցածի մեջ։

«Փողը խոսում է, և այս պահին խոսում է աղբի մասին: Մեր ընտանիքը և ես սովորել ենք ամեն տեսակ անհեթեթության, որ մեր մասին հայտնվում է մամուլում։ Լավ վերնագրերը դրվում են, որ վաճառվեն ամսագրերը։ Մենք սովորել ենք դրան թեթև նայել, բայց երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող հանդուրժել։

Գովազդը վճարել է համացանթի թուրքական հարթակը, որի անունը չեն ուզում ասել՝ նրանց դիտումները չավելացնելու նպատակով։ Նրանք այդ հարթակում սովորաբար հայտարարում են, թե պատմաբանները ուռճացնում են զոհված հայերի թիվը՝ սովորաբար տեղի ունեցածի մեջ մեղադրելով հայերին։

Wall Street Journal-ի հրապարակումը վտանգավոր է, հիասթափեցնող, անհեթեթ։ Եթե դա աներ որևէ էժանագին ամսագիր, հասկանալի կլիներ, բայց երբ անում է նման հեղինակավոր պարբերականը և գումար է վաստակում Հայոց ցեղասպանության վրա, ամոթալի եւ անթույլատրելի է։

Մեր հարցումներին պարբերականը պատասխանել է, թե «իրենք որպես գովազդ ընդունում են թեմաների լայն շրջանակ, որում կարող են ներառվել նաև նման  սադրիչ թեմաներ»։

Եթե դուք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի փաստաբանն եք, չեք կարող այլ տեսակետ ներկայացնել, դուք կեղծիք եք տարածում։ Դա պարզապես անհեթեթ է և վտանգավոր ։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք։

Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան ընդուներ իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ.՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։

Ուրեմն այսպես՝ մենք ենք հիշում։ Մենք պետք է հիշենք և բարձրաձայնեք այդ մասին: Երբ մենք լռում ենք, մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունը կարևոր չէ։ Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին։ Մենք պետք է հոգանք ճշմարտության համար, որ պահպանենք մեր ապագան»,-գրել է Քիմ Քարդաշյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее