▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսորը պատմել է՝ ինչու է ֆիլմն այդպես անվանել

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը ֆրանսիական Nouvelles d’Arménie պարբերականին տված հարցազրույցում պատմել է ֆիլմի անվան ընտրության մասին:

Ռեժիսորը նշել է, որ ֆիլմի վերնագրի հիմքում ընկած է միանգամից երեք «խոստում»:

«Առաջին խոստումն ամենապարզն է՝ խոստումն է, որ Միքայելը տվեց Մարալին: Երկրորդը՝ Քըրք Քրքորյանի՝ ինքն իրեն տված խոստումը ֆիլմ նկարահանելու մասին: Եվ երրորդը հայերի՝ ապրելու խոստումն է», - ասել է Ջորջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее