Օրեր առաջ «New York Times» թերթում տպագրվել է հայազգի Քիմ Քարդաշյանի հոդվածը, որում նա անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին թուրքամետ հոդվածին:
Ներկայացնում ենք Քիմի հոդվածից որոշ հատված, որը վերնագրված է հետևյալ կերպ. «Հայոց ցեղասպանության ժխտումը անթույլատրելի է»:
«Ես ու իմ ընտանիքը քաջ ծանոթ ենք այն հիմարություններին, որոնք մամուլում գրում են մեր մասին: Բայց երբ տեղեկացա, որ Wall Street Journal –ի մի ամբողջ էջ նվիրված է եղել նման հոդվածի, ես չէի կարող անտարբեր մնալ: Այդ ստերը լավ վերնագրեր են ապահովում, իսկ լավ վերնագրերը՝ լավ վաճառք: Այդ հոդվածի համար վճարել ու այն առաջ է մղել համացանցում թուրքական պատֆորմը, որի անունը չեմ ուզում տալ այն չգովազդելու համար: Նրանք վստահեցնում են, որ այդքան էլ շատ հայեր չեն զոհվել ու որ նման ողբերգություն չի եղել: Նրանք վստահեցնում են, որ հայերն իրենք են մեղավոր: Շատ տխուր է, որը Wall Street Journal–ը նման բան է տպագրում, քանի որ նման բան կարող էր միայն փողոցային պարբերականը տպագրել: Սեփական էջերին նման հոդված զետեղելը, հոդված մի երկրից, որը ժխտում է Ցեղասպանությունը, անպատասխանատու ու անբարոյական արարք է: Մենք հիշո՛ւմ ենք, մենք պետք է խոսենք այդ մասին, մինչև մեր կառավարությունն էլ ճանաչի այն»- գրել է Քիմը: