▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկի, Սոնայի, Սևակի, Նարինեի և «‪The Beautified Project»-ի էմոցիոնալ ու հայրենասիրական համերգը

Blognews.am-ը գրում է. Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում Հաղթանակի եռատոնի կապակցությամբ երեկ կայացել է Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Սևակ Ամրոյանի, Նարինե Դովլաթյանի և «‪The Beautified Project»-ի բարեգործական համերգը, որի ժամանակ հնչել են թեմատիկ երգեր։ Համերգի հասույթը տրամադրվել է ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված Ռուբեն Առաքելյանին։ Պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը կայքին հայտնել է, որ պարտադիր ծախսերը չհաշված գոյացել է 600 հազար դրամ, որն էլ տրամադրվել է Ռուբենի մայրիկին՝ տկն. Անահիտին։ Նրանք գումարը տկն. Անահիտին տրվել է հանդիսատեսի ներկայությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է քննարկվում, որ բարեգործությունների համար հավաքված գումարը յուրացում է։ Տկն Անահիտն իր շնորհակալությունն է հայտնել օգնության համար, մինչդեռ շնորհակալություն պետք է հայտնի հասարակությունը։ Այդ շնորհակալությունը հանդիսատեսի շարքերում նստած յուրաքանչյուր աչքերում էր։ Ի դեպ, տոմսերն այնքան էին վաճառվել, որ հանդիսատեսից ոմանք կանգնած են հետևել համերգին։

Հայկը, Սոնան, Սևակը, Նարինեն և «‪The Beautified Project»-ի տղաները ներկայացրել են հայրենասիրական ոգով երգեր։ Սևակ Ամրոյանը, խոսելով «Ախպերս ու ես» երգի մասին, որն այս օրերին առաջնորդող երգերից մեկն է դարձել, նշել է, որ երգը ծնվել է սահմանին՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ.

«Հեղինակը՝ Աշոտ Բեգոյանը, հենց շարժման մասնակից է եղել։ Ինձ համար անսպասելի էր, որ երգն այսպիսի մեծ տարածում գտավ։ Չէի ցանկանա նմանատիպ իրավիճակում երգն այսպիսի տարածում գտներ, բայց մի կողմից էլ ճաշակ է փոխվում։ Այսպիսի համերգները ոգեշնչում են հասարակությանը։ Շատ անմիջական համերգ է։ Մենք ընկերներով հավաքվել ենք, որ ժողովրդին հուզենք, ուրախացնենք, ոգեշնչենք»։

Հայկ Պետրոսյանն էլ նշել է, որ ապրիլի 1-ի գիշերը քնեցինք այլ, ապրիլի 2-ին արթնացանք ուրիշ երկրում.

 «Հայաստանում իրականություն փոխվեց, մենք հասկացանք, թե ինչպիսի հերոսություն էր պետք Արցախյան պատերազմը հաղթելու, Շուշին ազատագրելու համար։ Մեր տղաներն ապացուցեցին, որ այսօր էլ հերոսներ ունենք։ Այսօր հավաքվել ենք մեր հերոս եղբոր համար, որպեսզի օգնության ձեռք մեկնենք նրան»։

                            

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее