▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական խաղողը կախվածություն է առաջացնում, 20 տարի է՝ պայքարում եմ դրա դեմ. Ժաննա Լևինա Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանի կինը` ազգությամբ հրեա Ժաննա Լևինա Մարտիրոսյանը,  Instagram-ի իր էջում Հայաստանում արված  լուսանկար է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը

«Զգուշացե՛ք․ հայկական խաղողը կախվածություն է առաջացնում։ Եթե շուկայում ձեզ մոտենում է թխահեր տղամարդ՝ պատկառելի չափերի քթով, անդիմադրելի հմայքով ու թավշյա առոգաբնությամբ եւ ուզում է ձեզ առաջարկել անվճար ընտիր խաղող, մի տրվեք այդ գայթակղությանը։ Դա բրուտալ խարիզմատ դիլեր է։ Նա ուզում է ձեզ «նստեցնել» այդ սարսափելի համեղ մրգի վրա։ Տիրապետեք ինքներդ Ձեզ ու վազեք դեպի չինական ու թուրքական մրգեր։ Այնտեղ ավելի անվտանգ է։ Բայց եթե Դուք անուղղելի քաղցրակեր եք ու չեք կարողացել դիմանալ Արմենմենի ճնշմանը, ուրեմն վերջ՝ Դուք թմրամոլ եք։ Հավատացեք ինձ, ես կարող եմ ձեզ հետ խոսել այդ մասին, քանի որ ինքս եմ անցել դրա միջով։ Ու արդեն 20 տարի է՝ պայքարում եմ դրա դեմ։ Լավ է, որ ինձ այդ հարցում օգնում է իմ ընտանիքը։ Ու մենք տանը սեղանի վրա միշտ ունենք հայկական խաղողի մի չափաբաժին։

P.S Գովազդի հովանավորն է վաճառական Արմենը՝ Մոսկվայի կենտրոնական շուկայից։ Գովազդի համար փող չեմ վերցրել, բայց բարտերից չեմ հրաժարվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее