▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական շոու բիզնեսում լինելու ցանկություն չկա. Vanga Էռնեստ Dietrich

Նրա ամբիցիոզ կեղծանունն ու համարձակ կերպարը ոմանց մոտ միկրոինֆարկտ էին առաջացնում, բայց դա նրան չէր հուզում: Էռնեստ The Best-ի հետ բլից զրույցից հետո, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ հայկական շոուբիզի գլխավոր նարցիզը չի փոխվել:

Բ.-Ի՞նչը Ձեզ չէր հերիքում  Հայաստանում:

Է.-Ամեն ինչ հերիքում էր:

Բ.-ԱՄՆ-ում գտա՞ք այն, ինչ  չկար Հայաստանում:

Է.-Այո՛:

Բ.-Դեռ Դո՞ւք եք «the best»-ը:

Է.-Այո՛, առհավետ ես եմ:

Բ.-Մարզասրահ գնալն այդքան նորաձև՞ է ԱՄՆ-ում:

Է.-Նորաձև չէ, հաց ուտելու պես սովորական բան է և անհրաժեշտ է առողջության համար: Բոլորը գնում են:

Բ.-Շպռօտը ո՞նց ա:

Է.-Լավ ա:

Բ.-Շոուբիզնեսային ակտիվությունը փոխարինել եք համացանցայի՞ն ակտիվությամբ:

Է.-Համացանցում միշտ եմ ակտիվ եղել, իսկ շոու-բիզնեսում լինելու ցանկություն չկա, եթե նկատի ունեք հայկականը:

Բ.-Ի՞նչը ստիպեց Ձեզ հիասթափվել հայկական շոու-բիզնեսից:

Է.-Անճաշակությունը:

Բ.-Կարոտե՞լ եք Հայաստանը:

Է.-Դեռ ո՛չ:

Բ.-Եթե կարոտեք, կվերադառնա՞ք:

Է.-Այդ մասին վաղ է խոսել:

Բ.-Ձեր մասին գրեթե չենք լսում, դեռ երգո՞ւմ եք:

Է.-Այո՛, ամեն օր:

Բ.-Ծանոթ ունեի՞ք ԱՄՆ-ում:

Է.-Այս հարցի պրիմիտիվությունից ճնշումս բարձրանում ա:Այո՛, ունեի:

Բ.-«ՄքԴոնա՞լդս», թե՞ հայկական քյաբաբնոց:

Է.-Անկեղծ ասած, այս ամբողջ ժամանակահատվածում ո՛չ «ՄքԴոնալդս»-ից եմ օգտվել,  ո՛չ քյաբաբնոցներից:

Աղբյուրը` bibar.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее