Wnews.am-ը գրում է. Շոու բիզնեսի ներկայացուցիչների սիրային հարաբերությունների մասին շշուկները շատ արագ են տարածվում։ Շատ դեպքերում լուրերը կեղծ են լինում, հաճախ էլ, թեպետ հերքվում են աստղերի կողմից, միեւնույնն է, համապատասխանում են իրականությանը։
Wnews.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների միջեւ երբեւէ եղած եւ չհաստատված սիրային կապերը։
Ֆելիքս Խաչատրյան-Նազենի Հովհաննիսյան
Մինչ օրս էլ շատերն են հիշում, որ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ու հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը նախկինում միասին էին։ Թեպետ նրանք երբեք էլ չեն հաստատել այս տեղեկությունը, այնուամենայնիվ, լուրեր էին շրջանառվում անգամ այն մասին, որ նրանք միասին են ապրել։
Այժմ Ֆելիքս Խաչատրյանն ամուսնացած է նկարչուհի Գոհար Պարույրյանի հետ, ով ի դեպ, ըստ լուրերի, Նազենի Հովհաննիսյանի օգնականն է եղել։
Գոհար Գասպարյան-Սերգեյ Սմբատյան
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւս ընկերություն են արել։ Հավանաբար, նրանց սիրավեպը կարճ է տեւել։ Նկատենք, որ այժմ Գոհար Գասպարյանն ընկերություն է անում «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանի հետ, սակայն խուսափում է իր անձնականի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։
Սյուզի-Միշո
Տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում նաեւ երգչուհի Սյուզիի եւ ռեփեր Միշոյի սիրային կապի մասին։ Այժմ ռեփերն ամուսնացել է, իսկ Սյուզին դեռ փնտրում է իր երկրորդ կեսին։
Լիլու-Խորեն Լեւոնյան
Դերասան Խորեն Լեւոնյանն ու երգչուհի Լիլուն եւս սիրային կապ են ունեցել։ Նրանք միասին են ապրել։ Այժմ Խորեն Լեւոնյանն ամուսնացած է դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ։
Էմմի-Սուպեր Սաքո
Էմմի եւ Սուպեր Սաքոյի «Եթե դու գնաս» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելուց հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ նրանք միասին են։ Լուրերը հերքվեցին նրանց կողմից, սակայն, միեւնույնն է, շատերը պնդում են, որ նրանց միջեւ սիրավեպ եղել է։Այժմ երկուսն էլ ամուսնացած են։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում