▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական գամփռը սահման է մեկնելու՝ զինվորների հետ ծառայելու

Հայաստանի սահմանները պաշտպանելու գործում զինծառայողներին շուտով կօգնեն հայկական գամփռ ցեղատեսակի շները։

Հայկական գամփռները 2018 թվականի փետրվար — մարտին կկարողանան սահման մեկնել՝ ՀՀ Զինված ուժերի զինվորների հետ սահմանը պաշտպանելու։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը:

Նրա խոսքով, «Գամփռը Հայաստանի սահմաններին» ծրագիրն արդեն երեք տարի է` մշակման փուլում է։ «Ծրագիրը թափ է հավաքում, քանի որ երկու տարի պատրաստական աշխատանքներ էին ընթանում։ Սահման ուղարկվող շները պետք է առնվազն կես տարեկան լինեն», — ասել է Վիոլետան։ Հենց այդ տարիքում է հնարավոր գնահատել՝ շունն ինչ խառնվածք ունի՝ կռվարար է, թե պահապան։ Դա մասնագետներին թույլ է տալիս հասկանալ՝ որոնց կարելի է սահման ուղարկել։ Վիոլետան նաև նշել է, որ հայկական գելխեղդը հայրենիքի իսկական պաշտպան է․ խառնվածքով մարտիկ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее