▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին

Razm.info-ն գրում է. մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք:

Մահացածներից 1-ը մարտական կորուստ է, 1-ը՝ ոչ մարտական, մյուսի մահվան հանգամանքները հայտնի չեն: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 3 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել:

• Փետրվարի 10-ին Զաքաթալայի շրջանում հուղարկավորել են Աղդամի շրջանում անհայտ պատճառներով մահացած զինծառայող, 1999 թ․ ծնված Մեմմեդով Ղարիբ Թուրան օղլուին (Turan Qərib oglu Məmmədov)։ Կա վարկած, որ նա ինքնասպան է եղել:

• Փետրվարի 10-ին սոցիալական ցանցերից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող Մեհդիև Ֆահմին Դաշգըն օղլուի (Mehdiyev Fəhmin Daşqın oğlu) մահվան մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը մահացել է էպիլեպսիայից:

• Փետրվարի 26-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 1999թ. ծնված, շարքային Ջաֆարով Գուրբան Խանլար օղլուն (Cəfərov Qurban Xanlar oğlu): Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինծառայողը սպանվել է առաջնագծում հրաձգության ժամանակ:

Հայկական զինուժի կորուստները

2018-ի փետրվարին 2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է: Մարտական կորուստներ

• Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

• Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Ոչ մարտական կորուստներ

• Փետրվարի 8-ին Ստեփանակերտի զինհոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:

• Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում առողջական խնդիրների պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Վիրավորներ

• Փետրվարի 22-ին Տավուշի մարզի ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենից վիրավորվել է ժամկետային զինծառայող:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее