▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական դրոշով Տիմատիի ելույթը Հանրապետության հրապարակում

Երեկ` հունիս 8-ին, Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ ռեփեր Տիմատին: Վերջինս իր ելույթը սկսելուց առաջ ասաց հետևյալը.  «Пацан сказал пацан сделал»: Ռեփեր ևս մեկ անգամ անդրադարձավ իր նախորդ չկայացած համերգին.

 «Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ չունեցա ձեզ համար, բայց ես խոստացա, որ կվերադառնամ կրկնակի լավ ծրագրով: Այնքան ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ մարդ է հավաքվել: Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ»,-նշեց նա:

Համերգի ամենաուշագրավ պահերից մեկը, թերևս, այն էր, որ Տիմատին հայկական դրոշը գցել էր ուսերին: Հավելենք, որ Տիմատին համերգի ընթացքում կատարեց իր բոլոր հայտնի հիթերը, որոնցից շատերը հանդիսատեսը երգում էր նրա հետ:

Լուսանկարը` Blognewsi

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее