Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Модный приговор» հաղորդումն իր հերթական թողարկման ժամանակ անդրադարձ է կատարել հայկական տարազներին: Հաղորդմանը հրավիրված է եղել «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ, տարազագետ Լիլիթ Մելիքյանը, ով ծրագրի ընթացքում պատմել և մանրամասնել է հայկական տարազների պատմության, դրանց ինքնատիպության, հիմնական բաղադրիչների և խորհրդանիշների մասին:
Ավելացնենք նաև, որ «Модный приговор»-ում հայկական շունչն ու մթնոլորտը էլ ավելի է ամբողջացել «Հայաստանի ծաղիկները» պարային համույթի ազգագրական պարի շնորհիվ:
Տեսանյութը դիտել` 14:04 րոպեից