▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը՝ սեփական տարեդարձն արդեն երկար տարիներ չնշելու պատճառի և ընտանիքի վերաբերմունքի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, դերասան, պրոդյուեր Հայկ Մարությանը նշում է ծննդայն 41-ամյակը:

Life.panorama.am-ը տոնական օրվա կապակցությամբ զրուցել է Հայկի հետ ու պարզել, որ արդեն երկար տարիներ է, ինչ նա չի նշում տարեդարձը:

«Բավականին երկար տարիներ է, ինչ չեմ նշում ծնունդս, քանի որ ժամանակս չի ներում աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով: Այսօրն ինձ համար սովորական աշխատանքային օր է՝ չնայած շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների պակաս չեմ ունենում»,- նշեց նա:

Մեր հարցին, թե սեփական օրը անտեսելը անարդարություն չէ՞ ինքն իր հանդեպ, պատասխանեց.

«Չգիտեմ, չեմ կարծում: Այս հարցի շուրջ երկար չեմ մտածել»:

Հայկ Մարությանի խոսքով՝ ընտանիքի անդամները ևս արդեն սովորել են նրա աշխատանքային զբաղվածությանը, ու չեն բողոքում, որ հայրիկի տարեդարձը միասին չեն նշում:

Աշխատանքային գերզբաղվածությունը Հայկին թույլ չի տալիս նաև կենրտոնանալ տարիքի վրա.

«Ես երբեք չեմ մտածում, որ ևս մեկ տարով էլ մեծացա: Սա երևի պատճառն է նրա, որ միշտ հոգնած եմ: Նույն հոգնածությունը ունեի 20 տարեկանում, նույնն ապրում եմ նաև այսօր՝ 41-ում»,- հավելեց նա:

Իսկ վերջում հարցին, թե ինչ է ինքն իրենմաղթում, պատասխանեց. «Ուզում եմ բոլորն առողջ լինեն, սա գլխավոր ցանկությունս է»:

Շարունակությունը՝  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее